Առողջ ինտերակտիվ խաղեր՝ Նեղոցի հաղթանակած հիմնական դպրոցից

 

«Դպրոցական  լավագույն մինի այգի» մրցույթը, որն իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, 2023-ին ևս տարի դարձավ բացառիկ հարթակ դպրոցների համար՝  ստեղծելու իրենց դպրոցական մինի այգիները, ցուցադրելու իրենց նորարարական և ստեղծագործական կարողությունները՝ մեկ կտոր հողի վրա կյանք տալով տարատեսակ բանջարեղենի ու կանաչեղենի։ Մրցույթի նպատակն է խրախուսել դպրոցներում մինի այգիների ստեղծումը՝ ապահովելով թարմ բանջարեղեն և կանաչի դպրոցական ճաշացանկում ընդգրկելու համար, ինչպես նաև աջակցել օրգանական գյուղատնտեսության հանդեպ երեխաների շրջանում հետաքրքրության ձևավորմանը:

2023-ին մրցույթում հաղթող ճանաչվեց Լոռու մարզի Նեղոցի հիմնական դպրոցը՝ ներկայացնելով մինի այգու իր նախագիծը, որն առանձնացավ ոչ միայն էկոլոգիապես ճիշտ մոտեցմամբ, այլև կրթական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ: 

Աշակերտները մրցութային հայտի շրջանակում, ի թիվս պահանջվող տարատեսակ բաղադրիչների,  մշակել ու ներառել էին ինտերակտիվ խաղեր՝ առողջ ապրելակերպի հետ կապված գիտելիքները ամրապնդելու և դրանք խաղային մեխանիկայի միջոցով սովորելու և սովհամար: Այս խաղերը թույլ են տալիս երեխաներին ավելի խորն ընկալել գյուղատնտեսության սկզբունքները և առողջ սննդի կարևորությունը:

Ահա Նեղոցից մեզ հասած ինտերակտիվ խաղերը, որոնք կարող եք  դուք էլ բացել, խաղալ ու կրթվել․

  • «Դրասանգի բաղադրիչներ» – Այս խաղը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր ցանկանում են սովորել էկո գյուղատնտեսության սկզբունքները։ Խաղի նպատակն է ճիշտ հերթականությամբ դասավորել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության դրասանգի բաղադրիչները։ Երեխաները պետք է ճիշտ տեղադրեն բաղադրիչները՝ հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրության հիմնարար սկզբունքները։ 

  Խաղալ այստեղ՝ Խաղի հղումը

 

  • «Հեքիաթ այգու միլիոնատերերը» – Այս խաղը սովորողներին հնարավորություն է տալիս ստուգել և ամրապնդել իրենց գյուղատնտեսական գիտելիքները՝ խաղային մեթոդներով։ Այն ունի հետաքրքրաշարժ ձևաչափ, որը երեխաներին ներգրավում է գյուղատնտեսության աշխարհի մեջ։ Խաղի ընթացքում երեխաները պետք է ճիշտ պատասխանեն հարցերին, որպեսզի հաղթեն ու վաստակեն միլիոնատերի կոչումը:

  Խաղալ այստեղ՝ Խաղի հղումը

  • «Դպրոցական մինի այգի» – Այս խաղի նպատակն է երեխաներին սովորեցնել պտուղների և բանջարեղենի աճի վայրերը: Խաղացողները պետք է խմբավորեն պտուղներն ու բանջարեղենները՝ ըստ նրա, թե որտեղ են դրանք աճում՝ ծառի վրա կամ բանջարանոցում։ Սա ոչ միայն օգնում է երեխաներին ճանաչել պտուղներն ու բանջարեղենները, այլև զարգացնում է նրանց՝ դասակարգման հմտությունները։

  Խաղալ այստեղ՝ Խաղի հղումը

  • «Հեքիաթ այգի» –  Այս խաղը նպատակ ունի ամրապնդել երեխաների գիտելիքները մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին։ Երեխաները պետք է համապատասխանեցնեն մրգերն ու բանջարեղենը նրանց ճիշտ նկարագրությանը՝ հաշվի առնելով դրանց սննդային արժեքը և առողջական ազդեցությունները։ Այս խաղը երեխաներին օգնում է ավելի լավ հասկանալ առողջ սննդի կարևորությունը։

 Խաղալ այստեղ՝ Խաղի հղումը

  • «Գտի՛ր համապատասխան զույգը» – Այս խաղը նախատեսված է մրգերի և բանջարեղենի մասին երեխաների գիտելիքները խորացնելու և ամրապնդելու համար։ Երեխաները պետք է գտնեն համապատասխան զույգերը՝ մրգերը և դրանց նկարագրությունները, ինչը նպաստում է նրանց հիշողության և ճանաչողական հմտությունների զարգացմանը։

  Խաղալ այստեղ՝ Խաղի հղումը