- Մայիս 3, 2023

Սարոտ, քարոտ, քամոտ, արևոտ Խաչաղբյուրում մարդիկ էլ իրենց սարերի պես պինդ են, արևոտ, փոքրիկներն էլ՝ կարմրաթուշ, աշխույժ․․․ Տանը գյուղական, համեղ մթերքներն են ուտում, դպրոցում էլ՝ առողջ, հավասարակշռված սնվում։
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից 76 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում էլ բարդ են հիշում կոնկրետ տարեթիվը՝ երբ «Դպրոցական սնունդ» ծրագիրը եկավ իրենց դպրոց․․․ Հստակ ասում են՝ տասը տարուց որ հաստատ ավելի է, ինչ ամենափոքրերը դպրոցում ճաշում են՝ սեղանին ունենալով համեղ, առողջարար, ճիշտ իրենց տարիքին ու օրգանիզմին համապատասխան սննդանյութերի կազմով ուտեստներ։
«Դպրոցական սնունդ» ծրագրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ խոհանոցն ու ճաշարանը, այս դպրոցում տեղավորել են փոքրիկ մի տարածքում՝ 35 քմ չափով նախկին դասասենյակում։ Այլ տարբերակ չունեին, դպրոցում ազատ տեղ չկար։ Տարածքի փոքրությունը սակայն խոչընդոտ չէ, որ դպրոցի տարրական դասարանների 50 երեխաներին համեղ ու ախորժելի կերակրեն՝իհարկե, տարածքի փոքրության պատճառով՝ երկու հերթափոխով։
Ճաշարանը երկու տարի առաջ է նորոգվել ու բարեկարգվել, կահավորվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Կառավարության ջանքերով։ Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտն էլ նվիրել է խոհանոցին անհրաժեշտ սարքավորումները՝ սառնարան, գազօջախ, հացթուխ սարք, թեյնիկ ․․․
Բայց դպրոցի ճաշարանը դեռ որոշ բացեր ունի, որոնց լրացնելու համար հովանավոր է փնտրում։ Խոհանոցում չժանգոտվող մետաղից դարակաշարի կարիք կա, կտրատման տախտակների ու դանակների, ճաշարանում՝ ափսեների, պահեստում՝ գաստրոնոմ տարաների։
Դպրոցի կարիքները ամբողջովին հոգալու համար կպահանջվի 833 000 դրամ գումար։
Եթե հետաքրքվեցիք՝ մասնակցելու ճաշարանի արդիականացմանը, ապա գրեք կամ զանգեք մեզ, եվ կտրամադրենք դպրոցի կարիքների մանրամասն նկարագրությունը
Խաչաղբյուր | ||
Դպրոց | Քանակ | Գինը՝ |
Սնվող աշակերտների թիվ | 50 | |
Խոհանոցի մակերես | 14,6 | |
Միաժամանակ սնվող աշակերտների թիվ | 20 | |
Կարիքներ | ||
Ճաշարանի սպասք | ||
Ճաշի գդալ | 21 | 4200 |
Թեյի գդալ | 21 | 4200 |
Պատառաքաղ | 21 | 4200 |
Ափսե | 24 | 24000 |
Ապուրի ափսե | 24 | 24000 |
Հյութի բաժակ | 24 | 24000 |
Թեյի բաժակ | 24 | 24000 |
Խոհանոցի սպասք և պարագաներ | ||
Կոթավոր կաթսա(սոտեյնիկ)2լ. | 3 | 21000 |
Կաթսա 4 լ. | 3 | 24000 |
Կաթսա 10 լ. | 2 | 24000 |
Կաթսա 15 լ. | 3 | 45000 |
Կաթսա 20 լ. | 4 | 80000 |
Կաթսա 40 լ. | 2 | 50000 |
Գաստրոնոմ տարրաներ | 3 | 15000 |
Թասեր 5լ. | 3 | 6000 |
Քամիչներ (փլավքամիչներ) | 2 | 10000 |
Մաղ | 2 | 6000 |
Տապակներ | 7 | 56000 |
Հարիչ ձեռքի | 2 | 4000 |
Շերեփ (0,25) | 2 | 4000 |
Խավարտի գդալ | 1 | 1000 |
Քափկիր | 1 | 2000 |
խառնիչ | 2 | 4000 |
Խոհարարական դանակներ | 8 | 48000 |
Բահիկներ | 2 | 4000 |
Տախտակներ | 10 | 30000 |
Չափման բաժակ 1լ | 1 | 2500 |
Չափման բաժակ 0,5 լ | 1 | 3000 |
ճաշի ջերմաչափ | 1 | 3500 |
սենյակի ջերմաչափ | 2 | 4000 |
գարնիր/խավարտի խառնելու/լցնելու գդալ | 2 | 5000 |
հատակի լվացման փայտ (швабра) | 1 | 3000 |
դույլ | 1 | 1500 |
դույլ | 1 | 1500 |
տարա | 1 | 1000 |
տարա | 1 | 1000 |
խոհանոցի աղբաման | 5 | 17500 |
սայլակ | 4 | 120000 |
մետաղյա դարակաշար | 1 | 127000 |
Ընդհանուր՝ | 833100 |