- Մայիս 4, 2023

Այն կանաչների ու լավանդաների ծովերի գյուղը՝ Դրախտիկ անունով դրախտի կտորը Սևանի ափին ․․․
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղը եզակիներից է․ այս գյուղում բնակչությունը ոչ միայն չի պակասում, այլ ավելանում է․ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղում կակաչների ալվան դաշտերն ու սարերին հարմարավետ թիկն տված Սևանը տուրիստների հետ գյուղ են բերում նաև այստեղ մշտական բնակության համար հաստատվող նորեկների։
Գյուղի դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը ինչքան վառվող աչքերով իրենց «ծաղկող» գյուղի մասին է խոսում, նույն խանդավառությամբ էլ պատմում է, որ իրենց դպրոցն առաջիններից էր, որ միացավ «Դպրոցական սնունդ» ծրագրին, ու գյուղի տասնամյակից ավել փոքրիկներն առողջ սնվելու հնարավորություն ունեն։
Մեկ տարի առաջ կառավարության աջակցությամբ ճաշարանն ու խոհանոցը կապիտալ հիմնավորոգվեց։ 20 մլն դրամով տարածքը կոսմետիկ վերանորոգվեց, հատակն ու պատերը նորացան, խոհանոցն ու պահեստն անճանաչելիորեն փոխվեցին։ Դպրոցը նաև ձեռք բերեց 14 սեղան, 103 աթոռ՝ այդպիսով հնարավորություն ստանալով կրտսեր դասարանների 95 երեխաներին մեկ հերթափոխով կերակրել։
Իհարկե, վերանորոգումից հետո համեղ, առողջարար ուտեստների բույրը վերադարձել է խոհանոց, բայց տնօրենի ձեռքից չի իջնում կարիքների պատկառելի ցուցակը, որտեղ մեկիկ-մեկին շարվել ու թղթից ճաշարանում հայտնվելու իրենց հերթին են սպասում պակասող սպասքն ու խոհանոցային պարագաները։
Պահեստում, օրինակ՝ գաստրոնոմիկ տարրաների կարիք կա, որ մթերքը պատշաճ պայմաններում պահեն, խոհանոցում զգացվում է կաթսաների, կտրատման տախտակների ու դանակների պակասը, ճաշարանային հատվածում էլ սպասքը նորով փոխարինելու խնդիր ունեն․ նոր, միանման ափսեներ ու բաժակներ են հարկավոր։
Ընդհանուր առմամբ, այս ճաշարանը 939 հազար դրամի կարիք ունի, որ ծածկի առկա բոլոր բացերը՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անխոչընդոտ իրականացնելու համար։
Ճաշարանի կարիքները՝ մանրամասն՝ ստորև․
Դրախտիկ | ||
Դպրոց | Քանակ | Գինը՝ |
Սնվող աշակերտների թիվ | 95 | |
Խոհանոցի մակերես | 136,6 | |
Միաժամանակ սնվող աշակերտների թիվ | 95 | |
Կարիքներ | ||
Ճաշարանի սպասք | ||
Ափսե | 114 | 114000 |
Հյութի բաժակ | 114 | 114000 |
Թեյի բաժակ | 114 | 114000 |
Խոհանոցի սպասք և պարագաներ | ||
Կոթավոր կաթսա(սոտեյնիկ)2լ. | 3 | 21000 |
Կաթսա 4 լ. | 3 | 24000 |
Կաթսա 10 լ. | 2 | 24000 |
Կաթսա 15 լ. | 3 | 45000 |
Կաթսա 20 լ. | 4 | 80000 |
Կաթսա 40 լ. | 2 | 50000 |
Գաստրոնոմ տարրաներ պահեստի համար 10 հատ 10 լ․ | 3 | 15000 |
Թասեր 5լ. | 3 | 6000 |
Քամիչներ (փլավքամիչներ) | 2 | 10000 |
Մաղ | 2 | 6000 |
Տապակներ | 7 | 56000 |
Հարիչ ձեռքի | 2 | 4000 |
Շերեփ (0,25) | 2 | 4000 |
Խավարտի գդալ | 1 | 1000 |
Քափկիր | 1 | 2000 |
խառնիչ | 2 | 4000 |
Խոհարարական դանակներ | 8 | 48000 |
Բահիկներ | 2 | 4000 |
Տախտակներ | 10 | 30000 |
Չափման բաժակ 1լ | 1 | 2500 |
Չափման բաժակ 0,5 լ | 1 | 3000 |
ճաշի ջերմաչափ | 1 | 3500 |
սենյակի ջերմաչափ | 2 | 4000 |
գարնիր/խավարտի խառնելու/լցնելու գդալ | 2 | 5000 |
հատակի լվացման փայտ (швабра) | 1 | 3000 |
դույլ | 1 | 1500 |
դույլ | 1 | 1500 |
տարա | 1 | 1000 |
տարա | 1 | 1000 |
խոհանոցի աղբաման | 5 | 17500 |
սայլակ | 4 | 120000 |
Ընդհանուր՝ | 939500 |