ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ ԾՐԱԳՐԻ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՈՀԱՐԱՐ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄՈՎ

Հարգելի գործընկեր,

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ս/թ հուլիսի 8-ից հուլիսի 30-ը ՀՀ հանրակրթական դպրոցների դպրոցական սնունդ ծրագրի խոհարարների համար կազմակերպում է «Դպրոցական խոհարար» լրացուցիչ կրթության ծրագիրը, որին մասնակցությունը կամավոր է:

Ծրագրի տևողությունը 76 ժամ է, դասավանդումն իրականացվելու է մեկ ամսվա ընթացքում, սկիզբը՝ հուլիսի 8:

Խոհարարների վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել դպրոցական սննդի տրամադրման, խոհանոցի և պահեստի սանիտարահիգիենիկ և անվտանգության կանոնների պահպանման կարողություններ:

Դասընթացը նպատակ ունի ապահովել համապատասխան գիտելիք և հմտություն, որպեսզի խոհարարները կարողանան բարելավված կարողություններով իրականացնել պաշտոնային պարտականություները, ինչպես նաև ստեղծել դպրոցական խոհարարների համագործակցային և դպրոցական սնունդ ծրագրի և երեխաների բարեկեցությանը ջատագով, փորձի փոխանակման և մասնագիտական շարունակական զարգացմանն աջակցող ցանց։

Դպրոցական խոհարարի պարտականությունները.

ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացնում է պահեստից մթերքի, կիսապատրաստվածքների ստացում, տեղափոխում խոհանոց, տեխնոլոգիական քարտերին համապատասխան մթերքի մշակում, ջերմամշակում և պատրաստում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոնները: Ապահովում է պատրաստի արտադրանքի պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները, բաշխում է այն և կատարում նմուշառում։ Աշխատանքի ընթացքում և աշխատանքից հետո իրականացնում է խոհանոցային, պահեստային և ճաշարանային տարածքների, ինչպես նաև խոհանոցային սարքավորումների, սպասքի, պարագաների սանիտարահիգիենիկ միջոցառումներ՝ մաքրում և ախտահանում։

 

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը հոգում է խոհարարի ուսման վարձը, եթե նա 2023 – 2024 ուստարում աշխատել է դպրոցի խոհարար: Հիմնարկը չի հոգում խոհարարի կեցությունը և ճանապարհածախսը:

Խոհարարները կարող են ընտրել, թե որ քոլեջում են ցանկանում ուսանել.

 

  1. Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ ՊՈԱԿ (դասընթացի վայրը՝ քաղաք Երևան)
  2. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ (դասընթացի վայրը՝ քաղաք Եղեգնաձոր)
  3. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ (դասընթացի վայրը՝ քաղաք Գյումրի)
  4. Երևանի հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ (դասընթացի վայրը՝ քաղաք Երևան)

Դասընթացներին մասնակցելու համար խոհարարը պետք է գրանցվի հետևյալ հղումով՝ 

https://forms.gle/pysPZFTmvrSZZbTL8

 

կամ նամակ ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]՝ նշելով իր տվյալները (մարզ, դպրոց, անուն ազգանուն, հեռախոսահամար, դպրոցի խոհարար աշխատած ժամանակահատվածը):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ. հուլիսի 1-ն է, որից հետո կկազմակերպվի հեռավար հանդիպում հայտագրված թեկնածուների համար՝ մանրամասները ներկայացնելու համար:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի մասին

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ: «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ․ տեղական արտադրությունը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: