ՀՐԱՎԵՐ – Աշխատաժողովների շարք «Առողջ ապրելակերպ. սնուցում և ֆիզիկական ակտիվություն». նախագծային աշխատանքները 11-րդ դասարանում

Հարգելի՛ ուսուցիչներ,

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն»  հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվում է մասնագիտական աշխատաժողովների շարք  (workshop)՝  «Առողջ ապրելակերպ» դասընթացի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի նախագծային աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանն աջակցության նպատակով (11-րդ դասարան)։ Աշխատաժողովը կնպաստի դասավանդման արդյունավետության բարձրացմանը և լավագույն փորձի փոխանակման հարթակների ձևավորմանը։

Աշխատաժողովները նպատակ ունեն ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ ուսուցիչները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն դասարանում իրականացված հաջողված նախագծային աշխատանքներ ու հրավիրված փորձագետների հետ կքննարկեն հաջողված օրինակները, նորարար մեթոդներ, առաջացած խնդիրների լուծման նոր եղանակներ։

Աշխատաժողովներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև ս․թ․ մայիսի 8-ը հետևյալ հղմամբ՝ 

https://forms.gle/cHHWjQusLwUk8BT8A

Ընտրված մասնակիցների հետ Հիմնարկի աշխատակիցները կապ կհաստատեն տեղափոխման և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։ 

Աշխատաժողովների կազմակերպման վայրի ընտրության և ժամանակահատվածի մասին կտեղեկացնենք ընտրության փուլի ավարտից հետո էլ․ հասցեների միջոցով։ 

Տեխնիկական խնդիրներ առաջանալու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԴՍԵԲ հիմնարկի կրթական ծրագրերի պատասխանատու Զարուհի Համբարձումյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝  099 026080։