Առողջ ապրելակերպի շաբաթ՝ Զառի դպրոցում

Մարտի 6-10-ը Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը  և նրա գործընկերներ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը  Կոտայքի մարզի Զառ գյուղի Ժ․Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում (Կոտայքի մարզ) անցկացրեցին «Առողջ սնվելու շաբաթ»: 

Միջոցառումը կազմակերպվել էր Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տոնակատարության շրջանակներում, որը սիրված ավանդույթ է դարձել Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների համար: Այս տարի Դպրոցական սննդի միջազգային օրն անցկացվեց «Մեր փոփոխվող սննդակարգը՝  մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով:

Հայաստանում Առողջ սնվելու շաբաթվա տոնակատարության հիմնական նպատակն էր երեխաներին առաջարկել համտեսել առողջ բաղադրատոմսեր, սովորեցնել առողջ և հավասարակշռված սնվելու գաղտնիքները  և օգնել նրանց վաղ տարիքից զարգացնել առողջ սննդային սովորություններ:

Այս մտահղացմամբ ոգեշնչված՝, կազմակերպիչները դպրոցներում մի ամբողջ շաբաթ ստեղծեցին տոնական մթնոլորտ՝ առաջարկելով միասին անցնել հետաքրքրաշարժ փորձությունների միջով․ Զառ գյուղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանների աշակերտներն «Առողջ սնվելու շաբաթվա» յուրաքանչյուր օր իրենց ուսուցիչների օգնությամբ բացում էին հատուկ օրացույցը, որտեղ գտնում էին զվարճալի ու հետաքրքիր առաջադրանքներ։ Մյուս բոլոր դպրոցները հնարավորություն ունեցան առցանց մասնակցելու, քանի որ առաջադրանքների ամբողջական ցանկը հրապարակվել էր «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կայքում:

Եզրափակիչ օրը՝ մարտի 10-ին, երեխաներն անակնկալի եկան՝ օրացույցի մեջ իրենց դպրոցում անկացվող տոնական մեծ միջոցառման հրավեր գտնելով։ 

Դպրոցական սննդի միջազգային օրվա տոնակատարությունը համախմբել էր տարրական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին, ինպես նաև հյուրընկալել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և Կոտայքի մարզպետարանից պատվավոր հյուրերի: Միջոցառմանը ներկա էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Արաքսիա Սվաջյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ավագ մասնագետ Տաթևիկ Հախվերդյանը։

Տոնակատարության սկզբում Ժ․Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Հովհաննիսյանը ջերմորեն ողջունեց  հյուրերին, շնորհավորեց Դպրոցական սննդի միջազգային օրվա առթիվ, հույս հայտնեց, որ միջոցառումը կդառնա շարունակական և արդյունավետ համագործակցության սկիզբ։ Տոնակատարությունը շարունակվեց երեխաների համար նախատեսված ինտերակտիվ ներկայացմամբ: Ներկայացման հերոսների՝ առողջարար Գազարի և վնասակար Համբուրգերի հետ միասին երեխաները սովորեցին, թե ինչպես փոխարինել վնասակար բուրգերը առողջով, թե ինչով կարելի է փոխարինել քաղցրավենիքը սննդակարգում, որքան առողջարար է ավելի շատ բանջարեղեն, մրգեր ուտելը, և թե ինչու է կարևոր նվազեցնել ճարպոտ և քաղցր մթերքների օգտագործումը: Ներկայացումն ուղեկցվեց բազմաթիվ խաղերով, փորձերով ու պարերով, որոնք օգնեցին երեխաներին խաղային ձևով սովորել առողջ սնվելու կարևոր ճշմարտությունները։

Երեխայի առողջ սնվելու սովորույթները սկիզբ են առնում ընտանիքից։ Ահա թե ինչու փոքրիկների մայրիկները անմասն չմնացին առողջ շաբաթվա միջոցառումներից։  Տոնակատարության մի հատված էլ նրանց էր նվիրված։  Ծնողներր հմուտ մասնագետի ուղղորդմամբ առողջ պիցցա պատրաստեցին ու չթխվող առողջ քաղցրեղեն՝ այդպիսով գործնականում ծանոթանալով համեղ, բայց ոչ վնակասար ուտելիքների առողջ այլըտրանքներ պատրաստելու հմտություններին, առողջ սնվելու հիմունքներին։

Երեխաները հնարավորություն ունեցան փորձել իրենց ծնողների պատրաստած առողջարար ուտեստները և կիսվել իրենց դրական արձագանքներով դրանց վերաբերյալ: Խստապահանջ երեխաներից շատերի քիմքին հաճելի էին առողջարար ուտեստները։ Այդ մասին վկայում էին  գնահատման թերթիկներում “ Համեղ էր, էլի կուտեմ։ կետի մոտ նրանց նշումները։ 

պատրաստեն։

#ISMD2023  #ISMD2023Armenia