Խաչաղբյուրի դպրոցում փնտրում են հովանավորների 

Սարոտ, քարոտ, քամոտ, արևոտ Խաչաղբյուրում  մարդիկ էլ իրենց սարերի պես պինդ են, արևոտ, փոքրիկներն էլ՝ կարմրաթուշ, աշխույժ․․․ Տանը գյուղական, համեղ մթերքներն են ուտում, դպրոցում էլ՝ առողջ, հավասարակշռված սնվում։

 Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից 76 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում էլ բարդ են հիշում կոնկրետ տարեթիվը՝ երբ «Դպրոցական սնունդ» ծրագիրը եկավ իրենց դպրոց․․․ Հստակ ասում են՝ տասը տարուց որ հաստատ ավելի է,  ինչ ամենափոքրերը դպրոցում ճաշում են՝ սեղանին ունենալով համեղ, առողջարար, ճիշտ իրենց տարիքին ու օրգանիզմին համապատասխան սննդանյութերի կազմով ուտեստներ։

«Դպրոցական սնունդ» ծրագրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ խոհանոցն ու ճաշարանը, այս դպրոցում տեղավորել են փոքրիկ մի տարածքում՝ 35 քմ չափով  նախկին դասասենյակում։ Այլ տարբերակ չունեին, դպրոցում ազատ տեղ չկար։ Տարածքի փոքրությունը սակայն խոչընդոտ չէ, որ  դպրոցի տարրական դասարանների 50 երեխաներին համեղ ու ախորժելի կերակրեն՝իհարկե,  տարածքի փոքրության պատճառով՝ երկու հերթափոխով։

 Ճաշարանը երկու տարի առաջ է նորոգվել ու բարեկարգվել, կահավորվել  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Կառավարության ջանքերով։ Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտն էլ նվիրել է խոհանոցին անհրաժեշտ սարքավորումները՝ սառնարան, գազօջախ, հացթուխ սարք, թեյնիկ ․․․ 

 Բայց դպրոցի ճաշարանը դեռ որոշ բացեր ունի, որոնց լրացնելու համար հովանավոր է փնտրում։  Խոհանոցում չժանգոտվող մետաղից դարակաշարի կարիք կա, կտրատման տախտակների ու դանակների, ճաշարանում՝ ափսեների,  պահեստում՝ գաստրոնոմ տարաների։ 

Դպրոցի կարիքները ամբողջովին հոգալու համար կպահանջվի 833 000 դրամ գումար։ 

Եթե հետաքրքվեցիք՝ մասնակցելու ճաշարանի արդիականացմանը, ապա գրեք կամ զանգեք մեզ,  եվ կտրամադրենք դպրոցի կարիքների մանրամասն նկարագրությունը

 

Խաչաղբյուր
Դպրոց Քանակ Գինը՝
Սնվող աշակերտների թիվ 50
Խոհանոցի մակերես 14,6
Միաժամանակ սնվող աշակերտների թիվ 20
Կարիքներ
Ճաշարանի սպասք
Ճաշի գդալ 21 4200
Թեյի գդալ 21 4200
Պատառաքաղ 21 4200
Ափսե 24 24000
Ապուրի ափսե 24 24000
Հյութի բաժակ 24 24000
Թեյի բաժակ 24 24000
Խոհանոցի սպասք և պարագաներ
Կոթավոր կաթսա(սոտեյնիկ)2լ. 3 21000
Կաթսա 4 լ. 3 24000
Կաթսա 10 լ. 2 24000
Կաթսա 15 լ. 3 45000
Կաթսա 20 լ. 4 80000
Կաթսա 40 լ. 2 50000
Գաստրոնոմ տարրաներ 3 15000
Թասեր 5լ. 3 6000
Քամիչներ (փլավքամիչներ) 2 10000
Մաղ 2 6000
Տապակներ 7 56000
Հարիչ ձեռքի 2 4000
Շերեփ (0,25) 2 4000
Խավարտի գդալ 1 1000
Քափկիր 1 2000
խառնիչ 2 4000
Խոհարարական դանակներ 8 48000
Բահիկներ 2 4000
Տախտակներ 10 30000
Չափման բաժակ 1լ 1 2500
Չափման բաժակ 0,5 լ 1 3000
ճաշի ջերմաչափ 1 3500
սենյակի ջերմաչափ 2 4000
գարնիր/խավարտի խառնելու/լցնելու գդալ 2 5000
հատակի լվացման փայտ (швабра) 1 3000
դույլ 1 1500
դույլ 1 1500
տարա 1 1000
տարա 1 1000
խոհանոցի աղբաման 5 17500
սայլակ 4 120000
մետաղյա դարակաշար 1 127000
Ընդհանուր՝ 833100