Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Բարի գալուստ www.schoolfeeding.am («Կայք»), որը գործարկվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի («ԴՍԵԲ», «մենք», «մեզ» և «մեր») կողմից:

Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը: Ուստի՝ նախքան Կայքն օգտագործելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն Օգտագործման պայմաններին:

Կայքն օգտագործելով՝ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը, որը սույն Օգտագործման պայմանների անբաժանելի մասն է կազմում:

ԴՍԵԲ-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Օգտագործման պայմանների մեջ։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Օգտագործման պայմանների գործող տարբերակից։ Ձեր կողմից Կայքի օգտագործումը Օգտագործման պայմանների նոր խմբագրության Կայքում հրապարակումից հետո, նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխված Օգտագործման պայմանները:

Դուք համաձայնում եք օգտագործել Կայքը միայն օրինական նպատակներով և այնպիսի եղանակով, որը չի ոտնահարում որևէ երրորդ անձի իրավունքները կամ չի սահմանափակում կամ խոչընդոտում որևէ երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը:

ԴՍԵԲ-ը չի երաշխավորում, որ սույն Կայքը կամ Կայքում պարունակվող նյութերում պարունակվող գործառույթները կլինեն անխափան կամ առանց սխալների, թերությունները կշտկվեն, կամ որ Կայքը կամ այն հասանելի դարձնող սերվերը զերծ կլինեն վիրուսներից կամ սխալներից կամ որ ներկայացնում է նյութերի ամբողջական ֆունկցիոնալությունը, ճշգրտությունն ու հուսալիությունը:

Նվիրատվությունները

Դուք համաձայնում եք գումար փոխանցել ԴՍԵԲ-ին կամ նրա գործընկերներին, որոնք ներկայացված են Կայքում՝ որպես նվիրատվություն:

Դուք հասկանում եք, որ Ձեր նվիրատվությունը կարող է ուղղվել ԴՍԵԲ-ի կողմից իրականացվող ցանկացած մարդասիրական ծրագրի աջակցությանը:

Հեղինակային իրավունքների սահմանափակումները

  • Կայքում ցուցադրված բոլոր կամ որևէ տարրի ձեռնարկատիրական նպատակներով օգտագործումը կամ հրապարակումը առանց ԴՍԵԲ-ի կողմից նախնական թույլտվության խստիվ արգելվում է: Սույն Օգտագործման պայմաններում պարունակվող որևէ դրույթ չի կարող դիտարկվել որպես ԴՍԵԲ-ի կողմից Կայքում ցուցադրված որևէ տարրի օգտագործման նպատակով դրա նկատմամբ լիցենզիայի տրամադրում:
  • Կայքում ցուցադրված տարրերը կարող են պատճենվել անձնական օգտագործման համար` պայմանով, որ հեղինակի և աղբյուրի նշումը ևս կպատճենվեն և փոփոխություններ չեն կատարվի: Այնուամենայնիվ, որոշ տեքստեր և լուսանկարներ կարող են հրապարակվել սույն Կայքում՝ համապատասխան իրավատերերի (որոնք ԴՍԵԲ-ը չեն) թույլտվությամբ: Նման տեքստերի և լուսանկարների բոլոր հեղինակային իրավունքները վերապահված են դրանց իրավատերերին, և դրանք պատճենելու կամ այլ կերպ օգտագործելու թույլտվությունը պետք է հայցվի և ստացվի անմիջապես իրավատիրոջից:

Երրորդ անձանց վեբ կայքերը

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ վեբ կայքեր: Բոլոր այդպիսի հղումները տրամադրվում են Ձեր հարմարավետության համար, և Ձեր կողմից նման վեբ կայքերի օգտագործումը կկարգավորվի տվյալ վեբ կայքերի կիրառելի օգտագործման պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ: ԴՍԵԲ-ը պատասխանատվություն չի կրում արտաքին վեբ կայքերի բովանդակության համար:

 

Եթե ունեք հարցեր սույն Օգտագործման պայմանների կամ Կայքի օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ info@schoolfeeding.am էլ․ հասցեով։