Լեռնաձորի հիմնական դպրոցի ճաշարանը բարեկարգվել է

Լեռնաձորի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները այսուհետ դպրոցում առողջ ու հավասարակշռված սնվելու հնարավորություն ունեն։ Դպրոցի ճաշարանը հիմնանորոգվել է Գերմանիայի դեսպանատան Փոքր դրամաշնորհային ծրագրով, խոհանոցը սարքավորումներով ու գույքով համալրվել ՀՀ կառավարության ու նրա գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի համատեղ ջանքերով։