Դրախտիկի դպրոցի ճաշարանը երազանքների ճաշարանը դառնալու համար հովանավորի է փնտրում

Այն  կանաչների  ու լավանդաների ծովերի գյուղը՝ Դրախտիկ անունով դրախտի կտորը Սևանի ափին ․․․

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղը եզակիներից է․ այս գյուղում բնակչությունը ոչ միայն չի պակասում, այլ ավելանում է․ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղում կակաչների ալվան դաշտերն ու սարերին հարմարավետ թիկն տված Սևանը տուրիստների հետ գյուղ են բերում նաև այստեղ մշտական  բնակության համար հաստատվող նորեկների։

 Գյուղի դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը ինչքան վառվող աչքերով իրենց «ծաղկող» գյուղի մասին է խոսում, նույն խանդավառությամբ էլ պատմում է, որ իրենց դպրոցն առաջիններից էր, որ միացավ «Դպրոցական սնունդ» ծրագրին, ու գյուղի տասնամյակից ավել  փոքրիկներն առողջ սնվելու հնարավորություն ունեն։ 

 

Մեկ տարի առաջ կառավարության աջակցությամբ ճաշարանն ու խոհանոցը կապիտալ հիմնավորոգվեց։ 20 մլն դրամով տարածքը կոսմետիկ վերանորոգվեց, հատակն ու պատերը նորացան, խոհանոցն ու պահեստն անճանաչելիորեն փոխվեցին։ Դպրոցը նաև ձեռք բերեց 14 սեղան, 103 աթոռ՝ այդպիսով հնարավորություն ստանալով կրտսեր դասարանների 95 երեխաներին մեկ հերթափոխով կերակրել։

Իհարկե, վերանորոգումից հետո համեղ, առողջարար ուտեստների բույրը վերադարձել է խոհանոց, բայց տնօրենի ձեռքից չի իջնում կարիքների պատկառելի ցուցակը, որտեղ մեկիկ-մեկին շարվել ու թղթից ճաշարանում հայտնվելու իրենց հերթին են սպասում պակասող սպասքն ու խոհանոցային պարագաները։ 

 

Պահեստում, օրինակ՝ գաստրոնոմիկ տարրաների կարիք կա, որ մթերքը պատշաճ պայմաններում պահեն,  խոհանոցում զգացվում է կաթսաների, կտրատման տախտակների ու դանակների պակասը, ճաշարանային հատվածում էլ սպասքը նորով փոխարինելու խնդիր ունեն․  նոր, միանման ափսեներ ու բաժակներ են հարկավոր։

Ընդհանուր առմամբ, այս ճաշարանը  939 հազար դրամի կարիք ունի, որ ծածկի առկա բոլոր բացերը՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անխոչընդոտ իրականացնելու համար։

Ճաշարանի կարիքները՝ մանրամասն՝ ստորև․ 

 

Դրախտիկ
Դպրոց Քանակ Գինը՝
Սնվող աշակերտների թիվ 95
Խոհանոցի մակերես 136,6
Միաժամանակ սնվող աշակերտների թիվ 95
Կարիքներ
Ճաշարանի սպասք
Ափսե 114 114000
Հյութի բաժակ 114 114000
Թեյի բաժակ 114 114000
Խոհանոցի սպասք և պարագաներ
Կոթավոր կաթսա(սոտեյնիկ)2լ. 3 21000
Կաթսա 4 լ. 3 24000
Կաթսա 10 լ. 2 24000
Կաթսա 15 լ. 3 45000
Կաթսա 20 լ. 4 80000
Կաթսա 40 լ. 2 50000
Գաստրոնոմ տարրաներ պահեստի համար 10 հատ 10 լ․ 3 15000
Թասեր 5լ. 3 6000
Քամիչներ (փլավքամիչներ) 2 10000
Մաղ 2 6000
Տապակներ 7 56000
Հարիչ ձեռքի 2 4000
Շերեփ (0,25) 2 4000
Խավարտի գդալ 1 1000
Քափկիր 1 2000
խառնիչ 2 4000
Խոհարարական դանակներ 8 48000
Բահիկներ 2 4000
Տախտակներ 10 30000
Չափման բաժակ 1լ 1 2500
Չափման բաժակ 0,5 լ 1 3000
ճաշի ջերմաչափ 1 3500
սենյակի ջերմաչափ 2 4000
գարնիր/խավարտի խառնելու/լցնելու գդալ 2 5000
հատակի լվացման փայտ (швабра) 1 3000
դույլ 1 1500
դույլ 1 1500
տարա 1 1000
տարա 1 1000
խոհանոցի աղբաման 5 17500
սայլակ 4 120000
Ընդհանուր՝ 939500