Սիրելի՛ ծնող
Եթե հայտնվել ես մեր կայքում՝ այս բաժնում, ուրեմն դու էլ առողջ դպրոցական սննդի մեր սիրուն համայնքի օղակներից մեկս ես, բև քեզ համար մեկ չէ՝ ինչ է ուտում երեխադ դպրոցում ու դրա սահմաններից դուրս։
Անկախ նրանից՝ փնտրում ես ընդհանուր տեղեկություններ՝ կապված երեխաների սնուցման և առողջության հետ, թե Հայաստանում դպրոցական սննդի ծրագրերի վերաբերյալ ավելի կոնկրետ ուղեցույցի համար, ճիշտ տեղում եք:
Ամենակարևորը կարող ես վստահ լինել, որ վեբկայքի տեղեկատվությունը ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա և բխում է առողջապահության ոլորտի մասնագետների, լիցենզավորված սննդաբանների և հիգիենիստ փորձագետներից գիտելիքների վրա:
Կայքի այս հատվածում կարող եք գտնել օգտակար տեղեկությամբ հոդվածներ ու խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ երեխայի սեղանին առողջ ու հավասարակշռված սնունդ դնել, նաև տեղեկանալ՝ ինչ է “Դպրոցական սնունդ” ծրագիրը, ինչպես է այն կառուցում երեխայի դպրոցական մենյուն և շատ այլ օգտակար թեմաներ։
Խնդրեմ, ծանոթացեք մեր օգտակար այդ հոդվածների հետ, մինչև կգան նորերը․
- «Առողջ ափսե, ինչպիսի՞ սնունդ պետք է լինի իմ երեխայի ափսեում»
- «6 խորհուրդներ այն ծնողներին, որոնց երեխաները քմահաճ սնվող են»
- «Լավագույն խմիչքը ձեր երեխաների համար (ինչն է դա)»
- «Ի՞նչ պետք է իմանալ շաքարի մասին»
- «Առողջ նախաճաշի գաղափարներ երեխաների համար»
- «Երեխաների համար առողջ խորտիկներ»
Առողջ, արագ և հեշտ սննդի բաղադրատոմսեր, որ կարող եք պատրաստել ձեր երեխաների հետ
Ինչու՞ է կարևոր Դպրոցական սնունդ ծրագիրը․
Իրավիճակը Հայաստանում (քաշի ավելցուկ, ճարպակալում, սակավարյունություն և այլն)
- Դպրոցական սննդի կարևորությունը և դրա ազդեցությունը երեխայի զարգացման և աճի վրա
- Ինչպես նաև հետևեք այս բաժնին, որ տեղեկացված լինեք “Դպրոցական սնունդ” ծրագրի մասին՝ պլանավորված միջոցառումներ, դասընթացներ և այլն
- Տեղեկատվություն ճաշացանկի և այլընտրանքային ճաշացանկի (ճաշացանկում ներառված ուտեստների տեսակները, դրանց սննդարար բաղադրությունը, այն մթերքները որոնք արգելված են ճաշացանկի մաս կազմել և այլն)
- Կարող եք ծանոթանալ սննդամթերքի անվտանգության հիմնական չափանիշներն ու կանոնները, որոնց պետք է հետևեն դպրոցները
Կայքը նաև տրամադրում է երեխաների առողջ սնվելու վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴՍԵԲ հիմնարկը, ելնելով առողջ ապրելակերպի և առողջ սնվելու գաղափարախոսության շարունակականության կարևորությունից, որի հիմքերը երեխաների համար դրվում են դպրոցում, կազմակերպում է երկօրյա վերապատրաստման դասընթացներ տարբեր մարզերի տարրական դասարանների աշակերտների ծնողների համար՝ նպատակ ունենալով մասնակիցներին փոխանցել սննդի առողջապահական նշանակության, երեխայի առողջ աճի և զարգացման մեջ սննդի դերի, դպրոցական սննդի կարևորության վերաբերյալ գիտելիքներ, կարևորել ծնողների դերը դպրոցական սնուցման գործընթացում և ձևավորել ստացած գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ:
Ծնողների համար դասընթաց Այգեկում
Առցանց հանդիպումներ ծնողների հետ
Բացի երկօրյա դասընթացները, ԴՍԵԲ-ը նաև կազմակերպում է վիրտուալ հանդիպումներ ծնողների հետ՝ մեկից երկու ժամ տևողությամբ՝ նրանց փոխանցելով առողջ սննդի ամենակարևոր սկզբունքները, պատկերացում տալով «Դպրոցական սնունդ» ծրագրի մասին, օգնելով նրանց երեխաների համար առողջ սնունդ պատրաստել տանը, հասկանալ սննդի դերը երեխաների առողջության հարցում, փորձել իրենց երեխաներին առողջ ապագա նվիրել։