Մեր մասին

2010 թ.-ից  ՀՀ կառավարության հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և ՌԴ ֆինանսական աջակցությամբ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ) իրականացնում է «Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը»։ 

2013 թ.-ին, լայնածավալ բազմակողմանի խորհրդակցություններից հետո, ՀՀ կառավարությունն ընդունեց «Կայուն դպրոցական սննդի զարգացման ռազմավարությունը», որով սահմանվեցին պետական ​​կառույցների և դպրոցների գործառույթները:

2014 թ.-ից սկզբում Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի, այնուհետև՝ Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցավ փուլային անցում ՄԱԿ ՊՀԾ-ի «Դպրոցական սննդի զարգացման ծրագրից» ՀՀ կառավարության «Դպրոցական սննդի ազգային ծրագրին»։ Ազգային ծրագիրը գործում է տարրական դասարանների աշակերտների համար մեկ երեխային օրական 140 դրամի չափով բյուջետային հատկացումների հիման վրա:

ՀՀ կառավարության կողմից 2016 թ․-ին ստեղծվեց «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որի նպատակն է ապահովել անցումն Ազգային ծրագրին, և «Կայուն դպրոցական սննդի ծրագրի» զարգացումը: 

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի աջակցությամբ Երևանում թիվ 1 տարածաշրջանային քոլեջի հենքի վրա ստեղծվեց հանրապետական ​​ուսումնական՝ թրեյնինգային  կենտրոն, որը նախագծվել և կահավորվել է ՄԱԿ ՊՀԾ-ի և «Ճյուղային սննդի ինստիտուտի» աջակցությամբ` օգտագործելով դպրոցական ճաշարանների տիպային մոդելը: Հիմնադրամը կազմակերպել է դասընթացներ դպրոցների ավելի քան 1000 աշխատակիցների համար Վայոց Ձորում, Արարատում և Շիրակում: Տավուշում, Սյունիքում  և Արագածոտնում ստեղծվել և փորձարկվել են դպրոցական սննդի տրամադրման գործընթացի տարբեր փուլերին առնչվող դասընթացների 6 մոդուլ: 

Ծրագիրը ոչ միայն ապահովում է բալանսավորված և բազմազան սնունդ դպրոցներում, այլև նպաստում է առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը, վաղ տարիքից մարդու առողջության նկատմամբ խնամքի, պատշաճ սննդի կանոնների անհրաժեշտության վերաբերյալ իրազեկմանը: «Դպրոցական սննդի ծրագիրը» բարելավել է սննդի բլոկերում և դպրոցների ճաշարաններում սանիտարական պայմանները, սոցիալական ներգրավումն ու տնտեսական աճն ապահովող հարթակ է դարձել՝ միավորելով տեղի ֆերմերներին և գյուղատնտեսական արտադրողներին:

Մեր նպատակները

Բազմազան և առողջարար սնունդ տրամադրող դպրոցական սննդի համակարգի ստեղծում:

Սննդարար, առողջարար և բալանսավորված սննդի տրամադրում Հայաստանում տարրական դպրոցների սովորողներին:

Մարդկային կապիտալի զարգացում և սոցիալական պաշտպանության ապահովում

Սոցիալապես խոցելի խավերի երեխաների համար կրթության հասանելիության ապահովում:

Մեր Գործընկերները

2010թ.-ից Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) տեխնիկական գործընկերն է և օժանդակում վերջինիս Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի իրականացման հարցում։ 

Դպրոցական սննդի կազմակերպումը բարդ գործընթաց է, որը պահանջում է համապարփակ մոտեցում։ Ծրագրի շրջանակներում SIFI-ն իրականացնում է դպրոցների և դպրոցական ճաշարանների ենթակառուցվածքների և դրանց վիճակի գնահատում, ստեղծում է սննդային բլոկների վերազինման անհատական ծրագրեր, մշակում է դպրոցական սննդի բաղադրատոմսեր, կազմակերպում է միջոցառումներ և վերապատրաստման դասընթացներ դպրոցների վարչական աշխատակիցների, խոհարարների ու խոհանոցային աշխատակիցների համար,  օժանդակում է դպրոցական սննդին վերաբերող օրենսդրական դաշտի մշակմանն ու բերելավմանը։

Չեն անտեսվում նաև Ծրագրի շահառուները։ Հոգ տանելով դպրոցահասակ երեխաների ու նրանց առողջության մասին՝ SIFI-ն, իր գործընկերների հետ համատեղ, երեխաներին գիտելիքներ է տրամադրում առողջ սննդի վերաբերյալ։ Դպրոցներում պարբերաբար անցկացվում են թեմատիկ փառատոններ, դասաժամեր և առողջ սննդի շաբաթներ: 

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի մասին

ՀՀ կառավարության կողմից 2016 թ․-ին ստեղծված «Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամ»-ի նպատակն էր աջակցել Ազգային ծրագրին անցմանը և «Կայուն դպրոցական սննդի ծրագրի» զարգացմանը: 2020թ․ին «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը  վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի։ Դրա կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, որի գլխավոր նպատակն է առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավումը, դպրոցական որակյալ կրթության ապահովումը։  

 «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեության նպատակն է աջակցել կառավարությանը դպրոցական սննդի տրամադրման արդյունավետության բարձրացմանը, աջակցող հնարավոինս լայն շրջանակներ ներգրավել դպրոցական սննդի կազմակերպման և դպրոցական ճաշարնների զարգացման գործին: 

 

ԴՍԵԲ հիմնարկի տարեկան աշխատանքային պլանները կազմվում են այնպես, որ առավելագույն աջակցություն ցուցաբերվի մարզային դպրոցների՝ «Կայուն Դպրոցական սնունդ» Ազգային ծրագրին անցմանը և վերջինիս զարգացմանը,  դպրոցներում ծրագրի ներդրման ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ ջանքերին:  ԴՍԵԲ հիմնարկը իրականացնում է ծրագրի դերակատարների կարողություններ զարգացման ուղղությամբ աշխատանքներ` վերապատրաստման դասընթացներ, խորհրդատվական և փորձագիտական աջակցություն: 

Այսպիսով՝ ԴՍԵԲ-ն ու գործընկերները երեխաների առողջ զարգացման ու ապագայի շուրջ համայնք են հյուսում՝ կազմված դպրոցներից, գործընկեր կազմակերպություններից, ՏԻՄ-երից, նվիրատուներից ու ծնողներից։ Մեկ բաժին տաք սնունդը գյուղական համայնքներում հեղափոխական է դառնում՝ ժամացույցի պես աշխատող մեխանիզմի նման գործի գցելով տեղական փոքրիկ արտադրությունները, մշտական զբաղվածություն առաջարկելով տեղի բնակիչներին, տաք, առողջ սնունդ դնելով երեխայի սեղանին, սովորեցնելով առողջ ապրելակերպի կանոններն ու ձևավորելով առողջ սովորություններ։   

Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հիմնադրվել է 1961 թ-ին՝ հետևյալ տեսլականով` բոլոր ժամանակներում յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար հասանելի է անհրաժեշտ սննդամթերք ակտիվ և առողջ կյանքի համար:

2010 թ. ՀՀ կառավարությունը, ՊՀԾ-ն և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։ Ծրագիրը, կանխիկ փոխանցումների եղանակը կիրառելիս, հնարավորություն է տալիս դպրոցներին բազմազան սննդի գնումները կազմակերպել ուղղակիորեն տեղական շուկաներից:  Սա զգալիորեն նպաստում է համայնքներում փոքր պարենարտադրոնղեների կայունության բարձրացմանը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում տեղական տնտեսական աճի վրա:

Ծրագրի օգնությամբ համայնքները, ծնողները, մասնավոր հատվածը, միջազգային և ազգային քաղաքացիական հասարակության կառույցներն առավել մասնակից են դարձել դպրոցական կյանքին: Ծրագրի միջոցով դպրոցները դարձել են եզակի հարթակ և կենսունակ կենտրոններ, որոնք խթանում են ներառականությունը, առողջ ապրելակերպը, սնուցումը և դիմադրողականությունը, և դա ուղղակիորեն նպաստում է Հայաստանում առողջության, կրթության, սոցիալական պաշտպանության և արտադրողականության բարելավմանը:

2019-2024 թթ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի միջոցով ՊՀԾ-ն շարունակելու է ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ` Հայաստանում առողջությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը և արտադրողականությունը բարելավելու նպատակով: 

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոց (20)