Հավաքելով յուրաքանչյուր դպրոցի անհատական կարիքներն ու կազմելով ամբողջական տեղեկատվություն յուրաքանչյուր դպրոցի համար՝ ԴՍԵԲ-ն այնուհետ ձեռնամուխ է լինում անհատական դրամահավաք միջոցառումների՝ փորձելով գտնել յուրաքանչյուր դպրոցի՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում կարիքները ծածկելու համար հովանավորներ։
Մենք աշխատանք ենք տանում համայնքների, բարեգործական կազմակերպությունների ու անհատ բարերարների հետ՝ բոլորի ջանքերով միավորելով այս կարևորագույն ու դեպի ապագան միտված ծրագրի շուրջ։
Այս նպատակով կայքում ունենք նաև ֆոնդահայթայթման բաժին