Կայուն դպրոցական սնունդ ծրագրի տեսլականն է՝ ապագայում առողջ սնվելու հնարավորություն ընձեռել հանրապետության՝ տարրական դասարանների բոլոր աշակերտներին՝ ներառյալ մայրաքաղաքի դպրոցները։ Այսօր ծրագիրը ծածկում է միայն մարզային դպրոցները, բայց զուգահեռ գցում մայրաքաղքում ծրագրի իրագործման հիմքերը։
2022-ն այս առումով բուռն աշխատանքային է։ Հենց տարեսկզբից ԴՍԵԲ-ը գործընկերների հետ նախաձեռնեց հետազոտությունների/գնահատումների շարք՝ բացահայտելու «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ Երևանում իրագործման պոտենցիալը, հեռանկարը, մայրաքաղաքային դպրոցների ենթակառուցվածքների վիճակը, բացահայտելու անելիքներն ու ներդրումների անհրաժեշտ ծավալը։
Շուկայի գնահատման, ենթակառուցվածքների հետազոտության վերլուծության, շահառուների քանակական ու որակական հարցումների արդյուքները կամփոփվեն աշխատաժողովների ընթացքում՝ այդպիսով վերհանելով առկա դրությունը, ծրագրի ներդրման տեսանելի մարտահրավերները։ Որպես վերջնարդյունք՝ ԴՍԵԲ-ն ու գործընկերները կմշակեն մայրաքաղաքում «Դպրոցական սնունդ» նախագծված փորձնական ծրագրի նախնական հայեցակարգը։