Դպրոցահենք այգիներ, ջերմոցներ և դպրոցական սննդի արտադրության օբյեկտներ, արևային էներգիա, ջուր և այլն ․․․ ԴՍԵԲ-ն ու գործընկերները «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ տնտեսական մեխանիզմներ են հյուսում՝ հնարավորություն ընձեռելով դպրոցներին սեփական ջանքերով արտադրանք ստանալ ու արդյունքն ի օգուտ ծրագրի օգտագործել․․․
Մի դպրոցում արևային կայանների տեղադրմամբ ծախսերի ցուցակի դուրս է գալիս էլեկտրաէներգիայի վրա պատարվող ծախսերի տռզուն տողը, մեկ այլնում հիմնվում է կանաչ ջերմոց, որ երեխաների լոլիկն ու հազարը սեփական մարգից պոկեն, երրորդում ինտենսիվ այգիներ ու չորանոց է հիմնվում՝ ավելացած միրգը առողջ չիր դարձնելու, վաճառելու ու եկամուտը դպրոցը ավելի լավը դարձնելուն ուղղելու համար։
ԴՍԵԲ-ը Ձեռներեցության և ֆինանսական կառավարման կարողությունների զարգացման ուսուցման մոդուլների ստեղծման վրա է աշխատում, նախատեսելով դասընթացներ կազմակերպել՝ կապված Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդ բաղադրիչի հետ՝ զարգացնելով մասնակիցների ձեռնարկատիրական հմտությունները, փոխանցելով ֆինանսական կառավարման և հաշվապահական գիտելիքներ։