Մոնիտորինգի և գնահատման թիմի աշխատակցիները mոնիտորինգի ընթացիկ աշխատանքներ են իրականացնում՝ մշտապես արթուն աչքի տակ պահելով դպրոցական սննդի կարզմակերպման գործընթացը, վեր հանելով առկա խնդիրներն ու ներկայացնելով փաստացի իրավիճակը: Մանրադիտակի տակ առնելով ողջ գործընթացը՝ ԴՍԵԲ-ը հաջողացնում է աչալուրջ հսկողություն իրականացնել՝ ժամանակին բացահայտելով խնդիրներն ու աջակցելով դրանց լուծմանը։
Յուրաքանչյուր ամիս բացահատված խնդիրների հիման վրա հեռավար հանդիպումների ժամանակ ներկայացվում են բացահայտված ընդհանուր խնդիրները, թերությունները և ներկայացվում են, թե որոնք են ճիշտ մոտեցումները՝ նախապես իրականացնելով նաև անհատական աշխատանք բացահատյված խնդիրների վերաբերյալ կոնկրետ դպրոցների հետ։