Ընդլայնված (Տրանսֆորմատիվ) դպրոցական սնունդ  

Դպրոցահենք այգիներ, ջերմոցներ և դպրոցական սննդի արտադրության օբյեկտներ, արևային էներգիա, ջուր և այլն ․․․ ԴՍԵԲ-ն ու գործընկերները «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագրի շուրջ տնտեսական մեխանիզմներ են հյուսում՝ հնարավորություն ընձեռելով  դպրոցներին սեփական ջանքերով արտադրանք ստանալ ու արդյունքն ի օգուտ ծրագրի օգտագործել․․․ 

Մի դպրոցում արևային կայանների տեղադրմամբ ծախսերի ցուցակի դուրս է գալիս էլեկտրաէներգիայի վրա պատարվող ծախսերի տռզուն տողը, մեկ այլնում հիմնվում է կանաչ ջերմոց, որ երեխաների լոլիկն ու հազարը սեփական մարգից պոկեն, երրորդում ինտենսիվ այգիներ ու չորանոց է հիմնվում՝ ավելացած միրգը առողջ չիր դարձնելու, վաճառելու ու եկամուտը դպրոցը ավելի լավը դարձնելուն ուղղելու համար։ 

ԴՍԵԲ-ը Ձեռներեցության և ֆինանսական կառավարման կարողությունների զարգացման ուսուցման մոդուլների ստեղծման վրա է աշխատում,  նախատեսելով դասընթացներ կազմակերպել՝ կապված Տրանսֆորմատիվ դպրոցական  սնունդ բաղադրիչի հետ՝ զարգացնելով մասնակիցների ձեռնարկատիրական հմտությունները, փոխանցելով ֆինանսական կառավարման և հաշվապահական գիտելիքներ։