Վերապատրաստման, գիտելիքների ուժեղացման տեսական ու գործնական շարունակական դասընթացների շնորհիվ ԴՍԵԲ-ը խոհարարներին դարձնում է իրենց գործի իսկական վարպետներ՝ նրանց փոխանցելով արժեքավոր տեսական ու գործնական գիտելիքներ սննդի անվտանգության, հիգիենայի կանոնների, սննդի պատրաստման առողջ տարբերակների, սննդաբաժիններին, երեխային անհրաժեշտ չափաքանակների և շատ այլ կարևոր թեմաներով։
Մինչև օրս ՀՀ կառավարության ֆինանսավորմանը մարզի դպրոցների հանձնելուց առաջ տվյալ մարզի բոլոր դպրոցների համար կազմակերպվում են խոհարարների վերապատրաստման դասընթացներ։ Հերթն այժմ Կոտայքի ու Արմավիրի մարզի խոհարարներինն է։ Սկսած 2022-ից՝ իրականացվում են նաև ավելի վաղ ծրագրի Ազգային բաղադրիչ անցած մարզերի խոհարարների գիտելիքների թարմացում։
Խոհարարները, բացի տեսական դասախոսություններից, ունենում են նաև գործնական դասընթացներ՝ հնարավորություն ստանալով հմուտ մասնագետների պրոֆեսիոնալ աչքի տակ գործնականում փորձարկել տեսական դասընթացներից ամբարած գիտելիքները։