ԴՍԵԲ-ը, նպատակ ունենալով առողջ սննդի գաղափարախոսությունը տարածել նաև դպրոցի սահմաններից դուրս, այնպես, որ երեխաներն ընտանիքում էլ առողջ սնվեն, պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է իրականացնում նաև ծնողների հետ։
Բացի եռօրյա դասընթացներից, ԴՍԵԲ-ը դպրոցներում կազմակերպում է առցանց ու առկա տեղեկատվական, խորհրդատվական հանդիպումներ ծնողների հետ` մանրամասն ներկայացնելով ծրագրի կառուցվածքը, նպատակները, ճաշացանկն ու աոռղջ սնվելու հիմնական սկզբունքները:
2021 հանդիպումներն առողջ խոսքուզրույցով՝ առողջության հարցում սննդի դերի, սննդակախյալ հիվանդությունների, առողջ ափսեի ու ֆիզիկական ակտիվության կարևորության մասին, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արմավիրի Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերի ծնողների հետ են։ ԴՍԵԲ-ը շրջելու է գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ պատմելու առողջ երեխաներ մեծացնելու գաղտնիքների մասին։