Հայտարարություն – «Նորարար այգի» անվճար խմբակ

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (այսուհետ՝ ԴՍԵԲ) աջակցությամբ ներդրվում է «Նորարար այգի» խմբակը այն դպրոցներում, որտեղ առկա է դպրոցին կից ինտենսիվ այգի կամ հատապտղանոց։

Խմբակը նախատեսված է 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր ցուցաբերում են հետաքրքրություն գյուղատնտեսության նկատմամբ։ Խմբակում կարող են ներգրավվել առավելագույնը 15 աշակերտ։

 Ծրագրի նպատակն է 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների մոտ ձևավորել ու զարգացնել դպրոցամերձ այգիներում կիրառական աշխատանքների իրականացման հմտություններ։

 Խմբակի գործունեության խնդիրներն են`

  • փոխանցել գիտելիքներ  նորարար այգիների, առանձնահատկությունների, դրանցում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
  • Նպաստել ինտենսիվ այգիների ուսումնական նպատակով օգտագործմանը՝ աշակերտների ներգրավման միջոցով։
  • Ձևավորել դրական վերաբերմունք, սեր ու հետաքրքրություն ժամանակակից գյուղատնտեսության նկատմամբ՝ հնարավորություն ստեղծելով աշխատանքներ իրականացնել գյուղատնտեսության նորագույն տեխնոլոգիաներով։

Նախքան խմբակների մեկնարկը, ուսուցիչներն անցել են վերապատրաստում, որի մասին պատմող կարճ հոլովակը կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://drive.google.com/file/d/1QzClN456c4AsiDU2XveqF9UXAHHcyyQn/view?usp=sharing

 Խմբակը գործելու է 8 ամիս՝ 2023թ սեպտեմբերից մինչև 2024թ մայիս, ամիսը վեց դասաժամով։

Գրանցվելու վերջնաժամկետն է՝ ս/թ սեպտեմբերի 9-ը։

Գրանցվելու համար  ծնողները պետք է կապվեն խմբակավարների հետ։ Խմբակավարների մասին առանձին հայտարարություններ կլինեն  սոցիալական ցանցերում դպրոցների էջերում։ 

Խմբակի մասնակիցները կընտրվեն հարցազրույցով։

Սիրով սպասում ենք մեր սաներին, ովքեր հետաքրքիր, խաղային և համագործակցային մեթոդներով կբացահայտեն նորարար գյուղատնտեսության հմայքը։