Հայտարարություն – «Նորարար ջերմատուն» անվճար խմբակ

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (այսուհետ՝ ԴՍԵԲ) աջակցությամբ ներդրվում է «Նորարար ջերմատուն» խմբակը այն դպրոցներում, որտեղ առկա է դպրոցին կից ջերմատուն։

 Խմբակը նախատեսված է 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր ցուցաբերում են հետաքրքրություն գյուղատնտեսության նկատմամբ։ Խմբակում կարող են ներգրավվել առավելագույնը 15 աշակերտ։

 Ծրագրի նպատակն է 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտների մոտ ձևավորել ու զարգացնել դպրոցամերձ ջերմատներում կիրառական աշխատանքների իրականացման հմտություններ։

 Խմբակի գործունեության խնդիրներն են`

  • փոխանցել գիտելիքներ  նորարար ջերմատների, առանձնահատկությունների, դրանցում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
  • Նպաստել դպրոցամերձ ջերմատների ուսումնական նպատակով օգտագործմանը՝ աշակերտների ներգրավման միջոցով։
  • Ձևավորել դրական վերաբերմունք ու հետաքրքրություն նորագույն գյուղատնտեսության նկատմամբ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերի գիտակցմանը,  ինչպես նաև գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ գրավչության բարձրացմանը։

Նախքան խմբակների մեկնարկը, ուսուցիչներն անցել են վերապատրաստում, որի մասին պատմող կարճ հոլովակը կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://drive.google.com/file/d/1QzClN456c4AsiDU2XveqF9UXAHHcyyQn/view?usp=sharing

Խմբակը գործելու է 8 ամիս՝ 2023թ սեպտեմբերից մինչև 2024թ մայիս, ամիսը ութ դասաժամով։

Գրանցվելու համար  ծնողները պետք է կապվեն խմբակավարների հետ։ Խմբակավարների մասին առանձին հայտարարություններ կլինեն  սոցիալական ցանցերում դպրոցների էջերում։ 

Խմբակի մասնակիցները կընտրվեն հարցազրույցով։

Սիրով սպասում ենք մեր սաներին, ովքեր հետաքրքիր, խաղային և համագործակցային մեթոդներով կբացահայտեն նորարար գյուղատնտեսության հմայքը։