20 դպրոց մրցում է՝ ով ունի դպրոցական լավագույն մինի այգին

Նոյեմբերի 1-ին ավարտվեց «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթի  նախագծերի ամբողջական փաթեթների ընդունման ժամկետը։  Մրցույթի ընտրող  հանձնաժողովն անցնում է  պատասխանատու գործի՝ մանրադիտակի տակով անցկացնելով  նախագծերի փաթեթներն ու  գնահատելով դրան՝ ըստ արժանվույն։  Գնահատման գործընթացը նախատեսվում է ավարտել 2023թ․ դեկտեմբերի 1-ի: Հաղթողների մասին տեղեկատվությունը կհայտարարվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև մրցույթի ֆեյսբուքյան էջում։ Բոլոր մասնակիցները  նաև կտեղեկացվեն անձնական հաղորդագրությունների միջոցով։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, 2023-ի մարտին հայտարարել են «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթի մեկնարկի մասին։

«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն է։ Այն ոչ միայն կօգնի ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և խոտաբույսերի կիրառությունը, այլև վաղ տարիքից երեխաների շրջանում հետաքրքրություն կառաջացնի օրգանական հողագործության նկատմամբ՝ ծանոթացնելով հողօգտագործման հիմունքներին։

Մրցույթի երեք հաղթողները կստանան մրցանակներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհով։ Գումարը կարող է օգտագործվել դպրոցական այգին զարգացնելու, ընդլայնելու և բարելավելու համար՝ դրանով իսկ շարունակելով խթանել կայուն գյուղատնտեսությունն ու առողջ սնունդը:

2023 թվականի մրցույթի համար կազմակերպիչներն ընտրել են «Ոգեշնչող դպրոցական էկո-այգի» թեման, որը կենտրոնանալու է դպրոցական այգիների մշակման օրգանական եղանակի վրա։ Սա նշանակում է, որ բոլոր մասնակից դպրոցները պետք է պահպանեն օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են մի շարք փոխկապակցված բաղադրիչների վրա:

Այս տարվա մրցույթի նոր բաղադրիչներից է նաև այն, որ մասնակից դպրոցներն այգիները ստեղծելիս պետք է ոգեշնչվեն իրենց աշակերտների նկարած այգու նկարներով և գծագրերով:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝

1-ին փուլի ընթացքում դպրոցները լրացրել և ուղարկել են մասնակցության հայտադիմումը։ Վերջնաժամկետը՝ 2023 թ․ ապրիլի 12-ն էր: Հանձնաժողովը ստացել է մասնակցության ցանկության 49 հայտ։ 

2-րդ փուլում դպրոցները կազմել են  դիմումի համապարփակ փաթեթ և ներկայացրել այն դիտարկման: Տեղեկատվական այդ փաթեթն  ուրվագծում է դպրոցական այգու ստեղծման և պահպանման դպրոցի փորձը, ինչպես նաև ցույց տալիս կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները:  Նախագծի փաթեթների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. նոյեմբերի 1-ն էր։ Մրցույթի առաջին փուլում մասնակցության հայտ ուղարկած 49 դպրոցից միայն 20-ն է սահմանված ժամկետում ուղարկել համապարփակ փաթեթը, հետևաբար, մրցույթը կանցկացնի հենց այդ 20 դպրոցի  միջև։ 

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և մինչև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կհայտարարի հաղթողներին։