ԴՍԵԲ հիմնարկն ամփոփում է աշխատանքային առաջին կիսամյակը

  Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) օգոստոսի 4-ին տեղի ունեցավ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» («ԴՍԵԲ») հիմնարկի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էրՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ղեկավար հանձնաժողովի նիստին մասնակցեցին հինգ անդամները.

  •         Արաքսիա Սվաջյան – ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
  •         Վահան Առաքելյանը – ՄԱԿ ՊՀԾ /հեռավար/
  •   Շողիկ Ավետիսյան -Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ
  •         Անի Ղազարյան –ՌԴ սննդի ճյուղային ինստիտուտ

   Մարիամ Մնացականյան- Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ 

Նիստին ներկա էին նաև ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, հիմնարկի աշխատակիցներ, ԿԶՆԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն:

 

Այս անգամ նիստն ամբողջությամբ նվիրված էր «ԴՍԵԲ» հիմնարկի գործունեության 2023 թ. առաջին  և երկրորդ եռամսյակների հաշվետվությանը։ ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը  մանրամասն ներկայացրեց հիմնարկի աշխատանքները բոլոր ուղղություններով՝ կիսամյակային կտրվածքով։ 

Խոսելով Դպրոցական սննդի ազգային կառույցների ուժեղացման մասին, տիկին Մկրտչյանը շեշտեց, որ  հաշվետու ժամանակահատվածում հիմնարկը աջակցություն  է ցուցաբերել միջազգային փորձագետ Նադիա Գուդմանին  իր   փորձագիտական աշխատանքներում` «Դպրոցական սնունդ» ծրագրի  ռազմավարության և       գործողությունների պլանի փաստաթղթերի մշակման  ուղղությամբ, իրականացվել է մարզերի դպրոցներին տրամադրված, «Դպրոցական սնունդ» ծրագրում օգտագործվող ճաշարանային  և խոհանոցային) գույք և սարքավորումների գնահատում,  մարզպետարաններին ու  դպրոցներին են հաղորդակցվել երկշաբաթյա,  լրացուցիչ և չոր սննդի ճաշացանկերը, ՄԱԿ ՊՀԾ-ի հետ  համատեղ հանրակրթական դպրոցներում վճարովի սննդի տրամադրման գործընթացը կարգավորելու վերաբերյալ մեթոդական ուղեցույց է մշակվել։  Կիսամյակն իսկապես հարուստ էր մեթոդական ձեռնարկների պատաստման տեսանկյունից։  Պատրաստվել է   մշտադիտակումների ուղեցույց, ինչը օգնում է թիմին ավելի համակարգված աշխատել, ուղեցույցներ հիմնարկի աշխատակիցներիխոհարարների  և այգեպանների համար։ 

Համալրվել է մշտադիտարկումների թիմը,  նախապատրաստվել աշխատանքի։ Առաջին եռամսյակում վերջիններս նորացված հարցաշարերով մշտադիտարկման դաշտային այցեր են 10 մարզի 556 դպրոցներ, հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային շտեմարաններում։ Կատարվել է նաև Տավուշի մարզի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի դասերի մշտադիտարկում։ Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ  ԴՍԵԲ հիմնարկը ակտիվ աջակցություն  է ցուցաբերել «Առողջ ապրելակերպ» դասընթացի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի 6-րդ և 8-րդ դասարանների դասերը կազմակերպելու ուղղությամբ՝ կազմակերպելով դասընթացներ 90 ուսուցչի և տեղեկատվական հանդիպում Տավուշի բոլոր դպրոցների  60 տնօրենի հետ։ 

 

Հաշվի առնելով, որ կայքը «Դպրոցական սնունդ» ծրագրի և դրա բաղադրիչների հանրայնացման հարթակ է, 2023-ի առաջին կսեին ակտիվ աշխատանք է տարվել կայքի բովանդակության  վրա՝ հարստացնելով «Խոհարարի անկյուն», «Ծնողի անկյուն» բաժինները, պատրաստելով հոդվածներ ու տեսանյութեր կայքի «Բլոգ» բաժնի համար։

Տիկին Մկրտչյանը առանձնացրեց Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 դպրոցի ճաշարանի բացման արարողությունը՝ պատմելով, որ հենց այդ միջոցառման շրջանակներում նաև տեղի ունեցավ ԴՍԵԲ հիմնարկի նախաձեռնությամբ ստեղծված  «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացման առաջնախաղը։

Դպրոցական ենթակառուցվածքների եւ դպրոցական սննդի ապահովման բարելավման ջանքերից խոսելը ԴՍԵԲ հիմնարկի տնօրենը տեղեկացրեց, որ հիմնարկը շարունակել է  «Դպրոցական սնունդ» ծրագրի դերակատարների կարողությունների զարգացման դասընթացները։  2582 մասնակից՝ տնօրեններ, խոհարարներ, ծնողներ ու երեխաներ մասնակցել են իրենց թիրախային խմբի համար նախատեսված դասընթացներին՝ յուրաքանչյուրն իր մասով հավաքելով ծրագրի վերաբերյալ կարևոր գիտելիքներ։ 

Օրինակ՝ կազմակերպվել են տեսական դասընթացներ տնօրենների, գլխավոր հաշվապահների և հաշվապահական հաշվառման գործառույթներն իրականացնող անձանց համար։    «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի վերպատրաստման առկա և հեռավար դասընթացներ են անցկացվել, ինչպես նաև, վերապատրաստման գործնական դասընթացներ խոհարարների համար՝ «Դպրոցական սննդի պատրաստում» մոդուլով և այլն։  Յուրաքանչյուր մարզի դասընթացների համար ստեղծվել են առանձին հարթակներ։

Տիկին Մկրտչյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Երևան քաղաքը ծրագրում ընդգրկելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ ներկայացնելով հհավանական շահառուների հարցման արդյունքների քննարկման , «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ կառավարությանը փոխանցման պաշտոնական հանդիսավոր արարողության պանելային նիստի ժամանակ դրանց ամփոփիչ ներկայացման, ենթակառուցվածքների հետազոտության արդյունքների հետ տվյալների համադրման ուղղությամբ կատարված աշխատանքները։

 

Խոսելով դպրոցներին կից ստեղծվող ենթակառուցվածքներից, որ նպատակ ունեն հզորացնել ծրագիրն ու միևնույն ժամանակ դառնալ կրթական հարթակ դպրոցականների համար, Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ  այս պահին  ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի առաջկցությամբ ստեղծվել է  21 բարձր տեխնոլոգիաների ջերմատուն, 19 ինտենսիվ պտղատու այգի, 11 ինտենսիվ հատապտղային այգի։ Կարևորվել է ոլորտում օրենսդրական կարգավորում ունենալու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի դպրոցական  ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը:

 Հաշվետու ժամանակահատվածում ԴՍԵԲ հիմնարկի աշխատակազմը համալրվել է երկու գյուղատնտես աշխատակցով, որոնք մշտական կապի մեջ են եղել դպրոցների հետ՝ օգնելով ճիշտ խնամել իրենց այգիներն ու ջերմոցները։ Նրանք  52 այցելություն են ունեցել դպրոցների ջերմոցներ ու այգիներ։ 

Խոհարարների հավաստագրման ու վարձատրության հարցը եղել է ԴՍԵԲ հիմնարկի ղեկավարության դիտակետում։ Մինչև 2022-ը նրանց վարձատրությունը 15000-ական դրամ  էր, ինչի արդյունքում խոհարարների հաստիքների դժվար  էին համալրվում և մեծ էր  հոսունության աստիճանը։ Ներկա վարձատրությամբ աշխատակիցները հրաժարվում են աշխատել, ինչն ուղղակիորեն վտանգում է ծրագրի իրականացումը: ԴՍԵԲ հիմնարկը հայտնել է իր պատրաստակամությունը ներկայացնել խոհանոցի աշխատակիցների հաստիքների և վարձատրության հաշվարկների նախագիծ և այն ներկայացրել  ԿԳՄՍՆ-ին։ Հիմնարկի առաջարկությունների ներառվել են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծում և շրջանառվել e-draft համակարգում: 

 2023-ի առաջին կիսամյակում ակտիվ աշխատանք է տարվել նաև ծնողական համայնքի հետ։ Կազմակերպվել են  դասընթացներ, որոնց մասնակից են եղել նաև ծնողները, մասնավորապես՝ «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը ծնողների համար եռօրյա մոդուլի ծրագրով, ինչպես նաև, առանձին դպրոցների ծնողական համայքնների հետ  օֆլայն հանդիպումներ են տեղի ունեցել։ 

Աշխատանք է տարվել  ՄԱԿ-ի ՊՀԾ գործընկերների հետ՝ հանրակրթական դպրոցում «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների ուսումնական նյութերի խմբագրման, սրբագրման ու վերջնական տեսքի բերման ուղղությամբ։ Կազմակերպվել են առկա և հեռակա դասընթացներ «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի  (նախատեսված 6-րդ և 8-րդդասարանների համար) դասավանդող ուսուցիչների  համար, որոնք ունեցել են   168  մասնակից։

Զուգահեռ, շարունակվել են աշխատանքները հանրության տարբեր շերտերի հետ՝ ծրագրին նրանց հնարավոր աջակցության նպատակով։ Մեթոդական աջակցություն է տրամարդվել և դրամաշնորհների մշակման աշխատանքներում մասնակցություն է եղել Տավուշի մարզի երկու դպրոցներին (Մոսեսգյուղ և Վարագագյուղ)` Գերմանիայի դեսպանատան Փոքր դրամաշնորհային ծրագրերին դիմելու հայտերը լրացնելու, դեսպանատուն ներկայացնելու հարցում։ 

Տիկին Մկրտչյանը նաև պատմեց, որ դիմել են  Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին՝ խնդրելով հնարավորություն տալ Վայոց ձորի դպրոցների համար Ճաշարանային կահույք, սպասք և խոհանոցային պարագաներ ձեռք բերելու նպատակով Հայ օգնության ֆոնդի «ԱՅՈ» դրամահավաք նախաձեռնության խնայված 3,863,956 դրամից 3,002,000 դրամը ծախսել այն դպրոցներում, որտեղ ներկայումս կազմակերպվում է չոր սնունդ, սակայն գույքով համալրելու պարագայում երեխաներին կկարողանան տրամադրել տաք սնունդ:

Հաշվետվության ներկայացումից հետո ներկաները հարցեր հնչեցին ԴՍԵԲ հիմնարկի տնօրենին։ ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հարցրեց՝ արդյոք ինչ ճաշացանկ է նախատեսվում առաջարկել հինգերորդ դասարանի և բարձր դասարանների երեխաներին վճարովի սննդի շրջանակում,  այն նու՞յնն է լինելու, ինչ տարրական դասարանների երեխաներին է անվճար առաջարկվում, թե՞ ոչ։ Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ  բարձր դասարանցիներին առաջարկվելու է նույն ճաշացանկը, միայն չափաբաժիններն են տարբեր լինելու՝ հաշվի առնելով այդ տարիքի երեխաների օրգանիզմի առանձնահատկությունները։ Սա պետական ծրագիր է,  և պետության ռազմավարությունն այն ուղղությամբ է գնում, որ պետք է հնարավորություն տալ դպրոցում  առողջ,  տաք սնունդ ստանալ ոչ միայն  տարրական դասարանների երեխաներին՝ անվճար, պետական ֆինանսավորմամբ, այլ նաև ավելի բարձր դասարանների երեխաներին՝ ծնողների ֆինանսավորմամբ ու պետության համաֆինանսավորմամբ։  Ծրագիրն ունի  սոցիալական բաղադրիչ, այդ պատճառով չի կարող մեծերի ու փոքրերի ճաշացանկը սկզբունքորեն տարբերվել՝ ըստ  մթերքների տեսանակու բազմազանության։

Տիկին Սվաջյանը նշեց, որ շատ ուրախ է, որ ԴՍԵԲ հիմնարկն աջակցում է մարզպետարաններին՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերում և խնդրեց, որ ԴՍԵԲ-ը մյուս մարզերում ևս կարիքների գնահատումներ իրականացնի՝ նախարարության հետ համագործակցությամբ։ Ցանկալի է, որ Շիրակի մարզի կարիքների քարտեզագրման մանրամասն աշխատանքը տարածվի այլ մարզերում էլ։  

 Սաթենիկ Մկրտչյանը հիշեցրեց փոխնախարարին, որ կարևոր մի հարց լուծման իր հերթին է սպասում․ գյուղատնտեսական բաղադրիչով հրատապ իրավական կարգավորման կարիք կա, որպեսզի դպրոցները կարողանան իրենց  աճեցրած ու պատրաստած ապրանքը վաճառել։  Փոխնախարարն ասաց, որ ստացել են ԴՍԵԲ հիմնարկի գրությունն այս թեմայով, հետևողական կլինեն և  հնարավորինս շուտ լուծում կտան հարցին։

 Արաքսիա Սվաջյանը նաև բարձրաձայնեց Երևանի՝ ծրագրում ընդգրկվելու կարևրության մասին՝ ասելով, որ այս ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է իրականացվի։ Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի սննդի ծրագրի տնօրեն Նաննա Սկաուն պատմեց՝ ինչ փուլում է նախագծի իրականացումը։ Նա տեղեկացրեց, որ ծրագրի առաջարկը արդեն փոխանցել են ՌԴ կառավարությանը, որին պետք է հետևի հետևողական աշխպատանք ոչ միայն ՄԱԿ ՊՀԾ-ի, այլև ՀՀ կառավարության կողմից։ Տիկին Սկաուն շեշտեց, որ կարիք կլինի սերտ համագործակցել ԿԳՄՍՆ հետ,, որպեսզի ծրագրի ֆինանսավորումը ստացվի։ Նոր ծրագրի ֆինանսավորման հնարավորության ուշացման հետ կապված գուցե մեր հիմնարկի ֆինանսավորման մասով լինեն որոշակի խնդիրներ,  դրա մասին տիկին Սկաուն խնդրեց ՀՀ կառավարությանը մտածել, թե ինչպես կարող է համաֆինանսավորել ԴՍԵԲ հիմնարկի աշխատանքը։  

Նանա Սկաուն նաև հետաքրքվեց՝ ինչու փուլում է Դպրոցական սննդի կոլաիցիային Հայաստանի միանալու գործընթացը։  Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացեց, որ Հայաստանի դիմումը ԿԳՄՍՆ-ից ԱԳՆ է գնացել, հիմա սպասում են ԱԳՆ-ի արձագանքին։ 

Տիկին Սկաուն  Բրազիլիա վիրտուալ այցի հետ կապված ասաց, որ ուզում է  ԿԳՄՍՆ-ն սեպտեմբերի վերջին հանդիպման օր նշանակի։ Նա խիստ կարևորեց այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ  Բրազիլիան  դպրոցական սննդի ոլորտում մեծ  ու հաջողված փորձ ունի։ Նա խնդրեց վիրտուալ հանդիպմանը նախատեսել  բարձր մակարդակի պատվիրակության ներկայություն։ Վիրտուալ հանդիպմանը պետք է որ առկա հանդիպումը հաջորդի, դրա համար կարևոր է ներկայանալի լինել ու համագործակցության համար պատշաճ տպավորություն թողնել։ 

Նաննա Սկաուն շատ կարևորեց  նաև հոկտեմբերին Փարիզում տեղի ունենալիք «Դպրոցական սնունդ» կոալիցիայի համաժողովը ու Հայաստանի բարձր մակարդակի մասնակցությունը այդ համաժողովին։ Հայաստանը շատ լավ արդյունքներ ունի ինստիտուցիոնալացման հետ կապված, և խիստ կարևոր է, որ այդ փորձը տարածվի տարբեր հարթակներում, նաև՝ միջազգային։  

Շողիկ Ավետիսյանը հարցեց՝ ինչ կրթություն ունեն խոհարարները, ինչ մասանգիտական հավաստագրեր։ Սաթենիկ Մկրտչյանը պատասխանեց, որ ծրագրի մինչ այս փուլը նրանցից չի պահանջվել ոչ մի մասնագիտական կրթություն, ինչը իրականում, այո, շատ կարևոր է։ Բայց մինչ այժմ  ծրագրի տրամաբանությունն է եղել այն, որ խոհարարները համայնքներում ապրող կանայք լինեն, որոնց ծրագիրն աջակցում է՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր ու եկամտի աղբյուր։ ԴՍԵԲ հիմնարկը նրանց համար, սակայն,  կազմակերպում է գործնական ու տեսական դասընթացներ սննդի անվտանգության ու հիգիենայի թեմայով։ Զուգահեռ, այժմ ԴՍԵԲ հիմնարկը նախապատրաստում է կարճաժամկետ հավաստագրված կուրս, որն անցնելով՝ խոհարարները պրոֆեսիոնալ մակարդակի կհասցնեն իրենց գիտելիքները և խոհարարի հավաստագիր կստանան։

ԱՆ-ից հաջորդ հարցին, թե ճաշացանկն արդյոք համապատասխանում է  պետական ստանդարտներին, տիկին Մկրտչյանը պատասխանեց, որ Ս. Մկրտչյանը պատասխանեց, որ դրանք կազմվում են հիմնարկի սննդաբանների կողմից և շատ կարևոր է, որ նոր փուլում ճաշացանկերը քննարկվեն ԱՆ-ի հետ: Հատկապես, քանի որ 32-Ն հրամանը փոխվում է, կարևոր է, որ  այդ կոնտեքստում ԱՆ-ն ևս դիտարկի «Դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկերը: